Newmag-ը գրում է.Նա ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Եղել է խորհրդային և ռուս նշանավոր պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։ Եվտուշենկոյի պոեզիան շատ բան է սովորեցրել 60-ականների սերունդներին։ Նա մի կում օդ էր, դարաշրջանի խոսափողը։ Նա սովորեցրեց չամաչել սխալներից ու կասկածներից, ճանաչելով իրականի ու կեղծի տարբերությունը, խոսեց մարդկային տառապանքների, դժբախտությունների և սիրո մասին։
Մեծ Հայրենականի մասին
Պատերազմի ժամանակ 9 տարեկան էի, չնայած փոքր էի, բայց պատերազմական տարիներիհիշողությունները տպվել են հիշողությանս մեջ: Պատերազմը մի ամբողջ սերնդի ստիպեց զբաղեցնելքաղաքացիական դիրք, պահպանել հայրենիքի, պատվի ու արժանապատվության մասին գաղափարը: Իմ կյանքում մի քանի էպիզոդներ են եղել, որոնք օգնել են ՄԱՐԴ դառնալ: Առաջինը, երբ 1944 թ. գերմանացի գերիներ էին բերել Մոսկվա: Ավելի քան 70 տարի է անցել, բայց մեր կանայք, մայրերն աչքիսառաջ են, ինչպես երեկ: Բոլորը վախենում էին, որ գերմանացիները նրանց տեսնելով մաս մաս կանեն, բայց նրանք գերմանացի զինվորներին հաց ու կարտոֆիլ էին տալիս: Մեկը նույնիսկ վրայի շորը հանեց ուգցեց զինվորներից մեկի ուսերին: Դա երբեք չեմ մոռանա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://newmag.am/2017/evtushenko/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել